ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դեռևս որևէ կուսակցություն կամ դաշինք ԿԸՀ փաստաթղթեր չի ներկայացրել

Դեռևս որևէ կուսակցություն կամ դաշինք ԿԸՀ փաստաթղթեր չի ներկայացրել
13.02.2017 | 13:36

3 օր է մնացել ժամկետի ավարտին, երբ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կարող են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացնել ԿԸՀ:


«Մինչ այս պահը, սակայն, որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր չի ներկայացրել»՝ ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետը սկսվել է փետրվարի 6-ին, կավարտվի 16-ին: 16-26-ին կկատարվի հայտ ներկայացրածների գրանցումը, մարտի 5-ին կմեկնարկի քարոզարշավը:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ